26/06/2015 16:42
Ինգա Արշակյանի հարսանյաց արարողությունը «փակ» է
Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ երգչուհի Ինգա Արշակյանն այսօր ամուսնանում է: Aysor.am-ը կապ հաստատեց Արշակյան քույրերի PR պատասխանատու Իզաբելլա Մանասարյանի հետ` ճշտելու լուրի իսկությունը. «Այո, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում կայացավ Ինգայի պսակադրությունը: Փակ հարսանյաց արարողություն է, որտեղ հավաքված են միայն մտերիմներն ու հարազատները: Առավել ինֆորմացիա չեմ կարող փոխանցել, քանի որ նորապսակները չեն ցանկանում բարձրաձայնել»,-նշեց նա:
Տեղեկացնենք, որ ըստ որոշ աղբյուրների, նորափեսան` Աշոտ Սահակյանը, անշարժ գույքի գործակալության աշխատակից է: