29/06/2015 14:59
Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:
Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան , Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ , Նորվեգիա, Ավստրիա, Շվեյցարիա: