30/06/2015 16:20
«Տաղարանը» կունենա հնագույն երաժշտության համերգ
Հուլիսի 16-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաղարան» երաժշտական համույթի՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ հնագույն երաժշտության համերգը:
Արտակ Ասատրյանը սկսել է նվագել 6 տարեկանից: 9 տարեկանում Զարթոնք 96 մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի: 1997թ.Համահայկական դուդուկահարների մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին: 15 տարեկանից ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, Գեորգի Մինասովի դասարանում և նույն թվականից աշխատել է վարպետների հետ ,, Դուդուկներ՛՛ անսամբլում: 9 տարեկանից նվագել է պետական հայֆիլհարմոնիայի մանկական ժող.գործիքների նվագախմբում Հրաչյա Մուրադյանի ղեկավարությամբ: Հանդիսանում էր նվագախմբի առաջին դուդուկ և մենակատար: 2005թ. բանակում ծառայելուց հետո շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մասնակցել է,, Սուպեր սթար ՛՛նախագծում, ունեցել է բավականին մեծ հաջողություն:2006թ-ից աշխատում է Հայաստանի պետական գուսանական անսամբլում, համագործակցում է կոմպոզիտոր քեմանիահար Գրիգոր Առաքելյանի հետ՝ ,,Օշական ՛՛ անսամբլում և այլ նախագծերում:
2007թ. դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում: 2011թ .աշխատում է նաև Ա.Բանբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: 2011թ. աշխատում է հնագույն երաժշտության <<Տաղարան>> համույթում Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:
Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում,, Բելգիայում, Անգլիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Սիրիայում, Լիբանանում, Չինաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում:2014թ.ստեղծել է նաև իր խումբը՝ «Ծիրանի»անսամբլը, որը հանդես է գալիս Հայաստանում և արտասահմանյան բեմերում: