01/07/2015 11:05
Սոս Ջանիբեկյան. Շնորհավոր լուսավոր ծնունդդ Հերս
Այսօր ՀՀ Վաստակավոր դերասան, ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է. Այսօր նա կդառնար 78 տարեկան: Վարպետի որդին, դերասան Սոս Ջանիբեկյանը իր Facebook-յան էջում շնորհավորել է հոր ծննդյանը օրը ու գրել.
«Երբ երեխա էի, մտածում էի ՆԱ կա ու միշտ կլինի։
Երբ պատանի էի, մտածում էի, ես կամ քանի դեռ ՆԱ կա։
Երբ ավելի հասունացա, հասկացա, որ հնարավոր է գա մի օր, երբ ՆԱ էլ չի լինի։
Իսկ հիմա ՆԱ ամեն պահ ինձ հետ է։
Այսօր դերասան Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է։
Շնորհավոր լուսավոր ծնունդդ Հերս...»:
Նշենք, որ Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։