02/07/2015 17:07
«Electrik Yerevan-ի պատճառով Բեթ Հարթը ելույթ կունենա առանց Հայաստանի երիտասարդական նվագախմբի»
Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտնի երգչուհի-եգահան Բեթ Հարթի համերգը կանցկացվի առանց Հայաստանի պետկան երիտասարդական նվագախմբի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ «One Production»-ի տնօրեն Վարդուհի Դավթյանը:
«Չեմ ցանկանում մանրամասնել՝ պարզապես այսպես ստացվեց: Անելանելի իրավիճակ, որը կոչվում է «Electric Yerevan»»,- ասաց Վարդուհի Դավթյանը՝ ակնարկելով վերջին տասn օրերին մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակվող պայքարը:
Լրագրողները համերգի կազմակերպիչներից ու երգչուհուց հետաքրքրվեցին՝ չե՞ն ցանականա նաև անվճար համերգ կազմակերպել Երևանում, ինչին ի պատասխան Վարդուհի Դավթյան նշեց, որ սա բիզնես է ու տոմսերն արժեն այնքան, ինչքան իսկապես արժեն:
«Հիանալի կլիներ անվճար համերգ կազմակերպել, օրինակ՝ SOAD-ի հետ, բայց SOAD-ի անվճար համերգը շատ թանկ արժեր կազմակերպիչների համար»,- ասաց «One Production»-ի տնօրենը՝ ընդգծելով, որ կազմակերպության գործունեության 10-ամյակի կապակցությամբ Բեթ Հարթի տոմսերի համար հայտարարվել է 50% զեղչ: