03/07/2015 14:55
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող Արսեն Բաղդասարյանին
Հունիսի 30-ին ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին:
Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին.
«Այցելության ընթացքում փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններ»,- ասաց Զառա Ամատունին:
Նշենք, որ Արսեն Բաղդասարյանի նկատմամբ Բաքվում հարուցվել է ապօրինի քրեական գործ՝ իբրև թե դիվերսիայի փորձ կատարելու մեղադրանքով: Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Զառա Ամատունու խոսքով՝ ԿԽՄԿ-ն ոչ մի կերպ չի միջամտում գործին և իրավասու է միայն այցելել Արսենին ու ծանոթանալ նրա վիճակին:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանի ադրբեջանական կողմում հայտնվելու օրն Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ նա՝ հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: