04/07/2015 12:54
Արշիլ Գորկի ներկայացման պրեմիերան կկայանա հուլիսի 9-ին
ՀՀ Վաստակավոր կոլեկտիվ «Բարեկամություն» համույթը ներկայանում է բոլորովին նոր ծրագրով:
Միայն երկու օր՝ հուլիսի 9-ին և 10-ին Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համույթը հանդես կգա Շվեդական արքայական բալետի և Բավարիայի Պետական բալետի առաջատար մենակատարների հետ համատեղ ծրագրով: «Հզոր զգացմունքներ» պարային շոուի հետ «Բարեկամությունը» կներկայացնի «Արշիլ Գորկի» ներկայացման պրեմիերան, որի սկիզբը նախատեսված է ժամը 19-ին:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: