04/07/2015 10:10
Բոլոր «տանը մնացած» աղջիկներն այսուհետ իրենց երգը կունենան
Բոլոր «տանը մնացած» աղջիկները, եթե այսօր դեռևս պահպանվում է նման հասկացությունը, այսուհետ իրենց երգը կունենան: Նրանք հայտնվել են հումորիստ-դերասան-երգիչների ուշադրության կենտրոնում:
Նոր հումորային երգի խոսքերի և երաժշտության հեղինակը 90-ականներին էկրաններին շողշողացող դերասան-հումորիստ Անդրանիկ Շահինյանն է: Երգը կատարում են հեղինակը և երիտասարդ դերասան Արտյոմ Սիմոնյանը: Տեսահոլովակը նկարահանել է դերասան Արմեն Դալլաքյանը: Օպերատորն է Կարեն Վարդանյանը: «Այս պրոյեկտը կոչվում է «Endorfin»` «Երջանկության հորմոն»:
Հումորային երգ է, նախագիծն էլ շարունակական է լինելու: Ասեմ, որ առաջին մասի պրեմիերան կկայանա հուլիսի 15-16-ին, իսկ այն հեռուստաէկրաններին կհայտնվի սեպտեմբերից»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ա. Սիմոնյանը:
Տեսահոլովակում նկարահանվել են Լունա Թունյանը, Լևոն Թարոյանը, Պողոս Ամիրխայանը, Արգամ Բաղդասարյանը: