06/07/2015 17:01
Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում կհանդիպի Դմիտրի Մեդվեդևին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ և ՌԴ վարչապետերի միջև կայանալիք զրույցի ընթացքում քննարկվելու են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող և ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: