06/07/2015 13:34
Բաղրամյան պողոտան բացվեց. Բերման ենթարկվածներն ազատ են արձակվելու
Քիչ առաջ երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգնվեց: Ոստիկանությունը նախ հեռացրեց աղբաման-բարիկադները, ապա երթևեկելի հատվածից հորդորեց հեռանալ նստած քաղաքացիներին: Այդ ընթացքում նրանց մի մասին ոստիկանությունը բերման ենթարկեց:
Լրագրողները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին` ինչու՞ ոստիկանությունը նման քայլի գնաց այն դեպքում, երբ հենց նա էր խոստացել որ որևէ գործողություն չի լինելու.
«Ես դա այն պահին էի ասում ու նշում էի, եթե մարդիկ ինքնակամ այնկողմ գնան, օգնեն, որ հանենք այստեղից ամեն բան, գործողություն չի լինի»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով բերման ենթարկվածներին` Վ. Օսիպյանն ասաց.
«Երտասարդները` տղաները, աղջինկները մեր քույրերն ու եղբայրներն են ու նրանք ազատ են արձակվելու»: