06/07/2015 12:40
Ոստիկանությունն ազատեց Բաղրամյանը աղբամանա-բարիկադներից
Քիչ առաջ շուրջ 3 տասնյակ ցուցարարների՝ «բարիկադը մերն է» ու «հաղթանակը մերն է» վակնարկումների ներքո ոստիկանությունը սկսեց քանդել բարիկադները՝ միմյանց կապկպած աղբամանները: Այնուհետ աղբամանները տեղափոխվեցին դեպի «Սանիթեք» ընկերության բեռնատար մեքենան:
Հիշեցնենք, ոստիկանությունը այսօր հանդես էր եկել հայտարարությամբ, որ եթե ցուցարարները մինչև 12.30-ը ինքնակամ չազատեն Բաղրամյան պողոտան՝ երթևեկությունը վերականգնելու համար, այդ գործողությունը կիրականացնի ոստիկանությունը: