06/07/2015 14:07
Բաղրամյանից Ոստիկանության բաժիններ է տարվել 46 քաղաքացի
Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 46 քաղաքացի, վեցը եղել է անչափահաս, նրանք անմիջապես ազատ են արձակվել: Այս մասին հայտարարել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Մնացած 40 անձը մի քիչ ավելի ուշ ազատ կարձակվեն: Նրանցից որևէ մեկի նկատմամբ վարչական արձանագրություն չի կազմվի»,- հավաստիացրեց Ա. Ահարոնյանը:
Նրանք երեք ժամից ազատ կարձակվեն:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնված է: