08/07/2015 10:10
Վարդավառի կապակցությամբ կուժեղացվի հսկողությունը հանգստյան գոտիներ տանող ավտոճանապարներին
Վարդավառի տոնի կապակցությամբ կուժեղացվի հսկողությունը հանգստյան գոտիներ տանող ավտոճանապարներին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
«Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտենսիվության աճ դեպի հանգստյան գոտիներ՝ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ և Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:
Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը»,-ասված է հաղորդագրությունում: