13/07/2015 13:10
Հունաստանը կմնա եվրագոտում
Եվրագոտու անդամ-պետությունները որոշել են Հունաստանին չհեռացնել իրենց կազմից՝ փոխարենը Հունաստանը համաձայնել է ներդրողների պայմաններին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
Մի քանի օր տևած քննարկումների արդյունքում որոշվել է, ըստ «ՏԱՍՍ»-ի աղբյուրի, Հունաստանին փուլային տրամադրել օգնության երրորդ փաթեթը, որը երաշխավորում է եվրագոտում այս երկրի մնալը: Ի պատասխան սրա Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը պետք է հուլիսի 14-ին խորհրդարանում անցկացնի վեց օրինագծեր, որոնք համաձայնեցված են Եվրամիության հետ: Մասնավորապես, խոսքը սեփականաշնորհման, կենսաթոշակային և հարկային բարեփոխումների մասին է, որոնք նախատեսում են ԱԱՀ համակարգի վերանայում:
Ներդրումային եռամյա ծրագրի մեկնարկը պետք է հաստատվի հուլիսի 15-ին՝ չորեքշաբթի օրը, Եվրոխմբի հերթական հանդիպման ժամանակ: Եթե դա տեղի չունենա, ապա ծրագիրը կձոխաղվի:
Ըստ նախնական տվյալների՝ Աթենքին տրամադրվելիք ներդրումների ծավալը կկազմի 90 մլրդ եվրո: