14/07/2015 14:00
ՀՀ-ից արտահանվել Է 43. 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա, Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ: