14/07/2015 14:27
Հայ գործարարը դատի է տվել Մարկ Ցուկերբերգին
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Facebook»-ի հիմնադրին տուն վաճառած Միրչե Ոսկերիսյանը Մարկ Ցուկերբերգի դեմ հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
2.8 մլն զեղչի դիմաց Մ. Ցուկերբերգը պետք է գործարարին ներկայացներ Սիլիկոնյան հովտի էլիտային, որպեսզի գործարարը հնարավորություն ունենար նոր գնորդներ գտել:
Մ. Ոսկերիսյանի պաշտպանները պնդում են, որ Ցուկերբերգի պատճառով տապալվել է մեկ այլ պոտենցյալ գնորդի՝ աֆրիկացի արքայազնի հետ գործարքը, ով պատրաստ էր տան համար 4,3 միլիոն ԱՄՆ դոլար վճարել:
Մ. Ցուկերբերգի փաստաբանները մասնավոր խուզարկուի օգնությամբ փորձել են պարզել Ոսկերիսյանի վարկածը՝ արդյոք գոյություն ունեցե՞լ է պոտենցյալ գնորդ-արքայազնը իրականության մեջ: