14/07/2015 09:23
Խաղողագործների ու մթերող կազմակերպությունների շրջանում խուճապ է
«Հրապարակի» փոխանցմամբ՝ խաղողագործների ու մթերող կազմակերպությունների շրջանում խուճապ է։ «Այս տարի խաղողի բերքն անչափ շատ է. մթերողները փող չունեն, նախկինում այդ նպատակով վերցրած վարկերը դեռ չեն փակել։
«Որովհետև ԵՏՄ–ն մեր հերն «անիծեց», խփեց կոնյակի գործին, կառավարությունից էլ «խեղդում են»՝ չկանգնեցնել մթերման գործընթացը»,- թերթի հետ զրույցում ասել է գործարարներից մեկը։ Իրենք էլ պահանջում են, որ ինչպես իրենց են խեղդում, որ մթերումներ անեն, այնպես էլ թող վարչապետը բանկերին «խեղդի», որ իրենց վարկեր տան, «չնայելով իրենց չփակած վարկերին»։
Գործարարները փոքրիշատե հույս են կապում օրերս բացված «Լոգիստիկ» կենտրոնի հետ, որը իհարկե, խաղողի հետ կապված չէ, բայց մյուս ապրանքները Ռուսաստանում իրացնելու, շուկա գտնելու հարցում կօգնի»: Ի դեպ, այդ կենտրոնի տնօրենը Վահե Պետրոսյանն է՝ «Դի Ընդ Էյջ» գրուպի տնօրենը, ով ավարտին հասցրեց Երևանի մի շարք անավարտ կառույցների շինարարությունը, որոնց կառուցապատողները խաբել էին սեփականատերերին»,- գրել է թերթը: