14/07/2015 18:58
Նախագահը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին պաշտոնից ազատելու մասին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: