15/07/2015 17:58
Հրապարակվեց Սահմանադրության 1-7 գլուխների նախագիծը
Քիչ առաջ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեց Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները: Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը ներկայացվում է հանրային քննարկումների համար: