15/07/2015 18:50
Ծանրամարտ. Յուրի Վարդանյանի որդին՝ Համաամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր
Հայ անվանի ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին՝ Նորիկ վարդանյանն այս օրերին Տորոնտոյում ընթացող Համաամերիկյան խաղերում արծաթե մեդալակիր է դարձել:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Ն. Վարդանյանը 94 կգ քաշային կարգում երկամարտի 362 կգ արդյունք է ցույց տվել՝ ամերիկացի Քենդրիկ Ֆարիսուին զիջելով 4 կգ:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Նորիկ Վարդանյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 11 հորիզոնականը (արդյունքը՝ երկամարտի 380 կգ):