15/07/2015 16:00
Եթե հանկարծ «Ոսկե ծիրան» մատը փուշ մտնի, ողբերգություն կլինի. Ռեժիսոր
Եթե «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը չլիներ, հայկական կինոն կոչնչանար, այն անսպասելի ու անհուսալի երևույթ էր հայկական կինոյի համար և եթե հանկարծ այս փառատոնի մատը փուշ մտնի, իսկական ողբերգություն կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ֆրանսիահայ ռեժիսոր Լևոն Մինասյանը:
Նրա խոսքով` որքան էլ Հայասատնից հեռու ապրի, իր ֆիլմերում չի կարող հայկական որևէ էլեմենտ չկիրառել, քանի որ «միևնույն է մեր արմատները խոսում են մեր մեջ»:
Նա նաև ասաց, որ շատ է մտածում ֆիլմում հնչող երաժշտության հեղինակ Վարդան Պետրոսյանի մասին:
Ֆրանսիահայ ռեժիսորի «Սանդվիչ կղզու մարդը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է փառատոնի հայկական համայնապատկեր ծրագրում:
Ֆիլմը 12-ամյա Լիոնի մասին, ով միայնակ մոր միակ զավակն է և դպրոցում առաջադրանք է ստանում նկարագրել իր հոր ծննդավայրը, որին երբեք չի տեսել: Շուտով Լիոն պարզում է, որ հայրը ծնունդով Հարավային օվկիանոսի մի անբնակ փոքրիկ կղզուց է, որի անունը Սանդվիչ է և նա որոշում է հորը գտնել` երկար ու վտանգալի ճանապարհ ձեռնարկելով դեպի Սանդվիչ կղզի:
Ֆիլմը մրցանակների է արժանացնել տարբեր երկրներում. ժյուրիի հատուկ հիշատակում, Տարվա կարճամետրաժ ՄԿՓ, Իսպանիա, 2015, Հանդիսատեսի ընտրություն, 3-րդ տեղ, Ռիվերսայդի կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ, ԱՄՆ, 2015, Միջազգային մրցույթի լավագույն ֆիլմ, Կաստիլյա լա Մանչայի ՄԿՓ, Իսպանիա, 2015: