16/07/2015 20:30
Հունաստանի և Երևանի միջև. Ինչպե՞ս և որտե՞ղ են հանգստանալու հայտնիները
2015 թվականը թեժ է ոչ միայ հանգստացողների, այլև աշխատավորների համար: Մեր հայտնիներից շատերն էլ գործի բերումով ամառը կանցկացնեն արևային, բայց առանց ծով հայրենիքում:
Դերասանուհի-հաղորդավարուհի Իրինա Դանիելյանը մինչ արձակուրդի մեկնելը ամառվա տապը զովացնում է լողավազաններում: Սակայն շուտով` օգոստոսի 10-ից 20-ը նրան և մտերիմ ընկերուհիներին սպասվում են անմոռաալի օրեր` Հունաստանի Կրետե կղզում:
Aysor.am-ը դերասանուհուց հետաքրքրվեց, թե արդյոք գրպանի համար աննպաստ չէ հունական հանգիստը. «Բնականաբար, մեզանից ոչ-ոք այնքան գումար չի աշխատում, որ իրեն նման լրացուցիչ «ճոխություն» թույլ տա: Ամեն մեկն էլ ունենում է մի բարեկամ, հարազատ, ովքեր աջակցում են, օգնում: Օրինակ մենք այլ տարբերակի ենք դիմել. մեր ուղեգիրը ձեռք ենք բերել դեռևս մայիս ամսին, երբ գները համեմատաբար մատչելի էին»:
Այժմ դերասանուհին նկարահանվում է «Շարմ» ընկերության նոր սիթքոմում, որը սեպտեմբեր ամսից կցուցադրվի Հանրայինի եթերում: «Այժմ նկարահանման ընթացքի մեջ ենք: Չեմ կարող փակագծերը բացել, քանի որ իրավասու չեմ: Հստակության դեպքում խոստանում եմ մանրամասնել»,-եզրափակեց մեր զրւցակիցը:
Ի զարմանս շատերի, երգիչ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը արդեն երկար տարիներ նախընտրում են երևանյան հանգիստը: «Մենք գրեթե միշտ ամառը Երևանում ենք անցկացնում: Այս տարի էլ բացառություն չէ, քանի որ աշխատանքները շատ են և́ ինձ, և́ Անահիտի մոտ»,- նշեց Հայկոն:
Երևանյան հանգիստն այս տարի չի շրջանցի նաև Էրիկ Կարապետյանին: «Շուտով գեղեցիկ համերգային անակնկալ կունենամ իմ հանդիսատեսի համար: Այժմ զբաղված եմ անակնկալիս առնչվող աշխատանքներով, այնպես որ, այս տարի հաստատ Հայաստանից չեմ բացակայի: Թեև, կարծում եմ, «զոհաբերությունս» արդարացված է»,- ժպիտով եզրափակեց Էրիկը: