16/07/2015 13:41
Բրիատանցի ռեժիսոր. Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելը հեշտ չէ
Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելը հեշտ չէ. բրիտանական մտածելակերպի համար հայկական պատմությունն օտար է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց բրիտանացի ռեժիսոր Շոն Մքալիսթերը:
Նրա «Սիրիական սիրավեպ» ֆիլմը ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցույթում:
Ռեժիսորը 5 տարի նկարահանումներ է իրականացրել Սիրիայի Դամասկոս քաղաքում՝ կենտրոնանալով ոչ թե քաղաքականության, այլ սիրո թեմայի վրա:
«Ֆիլմը երկու սիրիացիների մասին է: Փորձել եմ կենտրոնանալ սիրո պատմության վրա, որն ավելի համամարդկային է, քան` քաղաքականությունը: Կարծում եմ՝ պետք է գնալ և սպանել Ասադին, քանի որ սիրիական կոնֆլիկտի խնդիրը Ասադն է, ոչ թե իսլամիստները»,-ասաց նա:
Ֆիլմի հերոսներ Ռաղդայի և Ամերի համար սա հույսի և երազանքի ուղևորություն է հանուն հեղափոխության, հայրենիքի և իրենց: