17/07/2015 17:39
Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել
Ռուս հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել «Զրպարտություն» հոդվածով: Դրա հետևանքով նա խնդիրներ ունի Ռուսաստանից մեկնելու հետ կապված:
Ինչպես գրում է «Գազետա.ռու»-ն, Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը պարզաբանել է, որ իր ու գործարարի դեմ մասնավոր բնույթի հայց է ներկայացվել, որի պարագայում քրեական գործը հարուցվում է ավտոմատ կերպով:
Նա նաև նշել է, որ հայցը ներկայացրել է Իսրայելում բնակվող մի կին՝ պահանջելով նաև, որ իրեն զրկեն փաստաբանի լիցենզիայից:
Հիշեցնենք, Ստերլիգովը նախօրեին Լեռնային Ղարաբաղից ժամանեց Մոսկվա: Նրա ընտանիքը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում: