17/07/2015 13:16
Հնարավոր է` Գևորգ Ղազարյանը տեղափոխվի «Մետալիստ»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Ուկրաինայի առաջնությունում: «Isport.ua»-ն, հղում կատարելով «Ֆուտբոլ-1» հեռուստալիքին, գրում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Խարկովի «Մետալիստը: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանն արդեն խաղացել է Ուկրաինայի առաջնությունում` հանդես գալով Դոնեցկի «Մետալուրգի» կազմում:
«Մետալուրգում» Ղազարյանը մասնակցել է 59 խաղի, խփել է 6 գոլ: Նախորդ մրցաշրջանում Գևորգ Ղազարյանը հանդես է եկել Հունաստանի առաջնությունում` «Օլիմպիակոսում» և «Կերկիրայում»: