17/07/2015 15:17
Լավրով. Եկել է Ղարաբաղյան բանակցություններն ավելի ինտենսիվացնելու ժամանակը
Եկել է ժամանակ ավելի ինտենսիվացնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը նա ասել է հետևյալը.
«Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ժամանակն է ավելի ինտենսիվացնել մեր ջանքերը: Հաշվի առնելով ընդհանուր տրամադրություններն ու արդյունքին հասնելու պատրաստակամությունը` մենք այդ առաջընթացը կարող ենք ապահովել»:
Իր հերթին Մամեդյարովը ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարատև բանակցությունների ավարtը հույս է ներշնչում, որ Ղարաբաղյան հակամարտությունն էլ կարող է հանգուցալուծվել:
«Կարգավորումը շուտափույթ առաջընթացի ուղու վրա է»,- շեշտել է նա: