18/07/2015 10:35
Հայ հեծանվորդն Աթենքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Նախօրեին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք):
Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայից հայտնում են, որ հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Եդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ: Այս փուլում փայլուն հաջողության է հասել 18-ամյա Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը գերազանցել է բոլորին ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայկական հեծանվային մարզաձևի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում:
Ի պատիվ Էդգար Ստեփանյանի Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձացվել մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը: