18/07/2015 15:37
Ստերլիգովը խոսել է Իսրայելից ստացված անանուն սպառնալիքի մասին. ԶԼՄ-ներ
Միլիոնատեր Գերման Ստերլիգովը ռուսական լրատվամիջոցներին պատմել է, որ մի քանի օր առաջ իր տիկնոջը զանգահարել և սպառնացել են՝ պահանջելով, որ մանրազնին ուսումնասիրեն այն բառերը, որոնք արտաբերում են հանրության առջև:
Ինչպես փոխանցում է Lifenews-ը, ործարարը վստահեցրել է, որ անանուն հեռախոսազանգը եղել է Իսրայելից:
«Մտածեք այն մասին, թե ինչ է սպասվում ձեր ընտանիքին, ձեզ և ձեր երեխաներին: Թույլ մի տվեք անզգույշ քայլեր, ֆիլտրեք այն, ինչ խոսում եք»,- զանգից հատված է մեջբերել գործարարն ու ասել, որ սկզբում անտարբեր են եղել այդ զանգի նկատմամբ, իսկ հետո, երբ գործ է հարուցվել իր նկատմամբ, ամեն ինչ պարզ է դարձել:
«Մենք անտարբերություն ցուցաբերեցինք, սակայն այսօրվա ինֆորմացիան, թե գործը հարուցվել է իսրայելական կողմից՝ ադրբեջանցիների մասնակցությամբ, խոսում է այն մասին, որ դա կատակ չէ»,- հայտարարել է Ստերլիգովը:
Ռուս գործարարը գտնում է, որ իսրայելցի գրող, լրագրող և իրավաբան Միլանա Գորենշտեյնը, ով նրա դեմ դատարան հայց է ներկայացրել, փորձում է իրեն վարկաբեկել: «Այն բամբասանքներն ու ապատեղեկատվությունը, որոնք պտտվում են իմ շուրջ և որոնք գալիս են Իսրայելից, թե ես ահաբեկիչ եմ, արդեն բացահայտվել ու պարզվել են: Թե ինչպիսին կլինի հաջորդ հերյուրանքը, ես չեմ կարող ասել, բայց դա այլևս կարևոր չէ: Կարևորն այն է, որ պետք է գործել մեծ պատասխանատվությամբ ու պարտավորությամբ, իսկ որ ամենակարևորն է պետք է գործել Աստծո առաջ: Հաղորդում եմ իմ բոլոր ընկերներին ու ոչ ընկերներին, նրանց ում պետք եմ, ես Սլոբոդայում եմ»,- ասել է Ստերլիգովը: