18/07/2015 16:44
Ստերլիգովն՝ ադրբեջանցիներին. Հրավիրում եմ Շուշի՝ ուսումնասիրելու պատմական աղբյուրները
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովն ուղերձով դիմել է ադրբեջանցի ժողովրդին` ափսոսանք հայտնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրեն ներկայացնում են որպես ադրբեջանցի ժողովրդի թշնամի:
«Մեծ ցավ եմ ապրում այն բանի համար, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ինձ ներկայացնում են իբրև ազգի թշնամի: Դա ճիշտ չէ և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում աշխատասեր միլիոնավոր ադրբեջանցիներին»,- ասված է ուղերձում, որը տեղադրված է գործրարի Вконтакте սոցիալական ցանցի իր էջում:
«Ձեր հանդեպ հենց իմ բարի վերաբերմունքն է, որ ինձ դրդում է գնալ նրան, որպեսզի ևս մեկ անգամ հրապարակավ անխոս հաստատեմ պատմական ճշմարտությունը` Ղարաբաղը հնագույն հայկական հող է: Առանց բացառության բոլոր հնադարյան ձեռագրերը, պահպանված քարտեզները, հնագույն գերեզմանոցները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հայկական հող է: Օգտվելով պատմության հարցերում ադրբեջանցի և ռուս ժողովուրդների ճնշող մեծամասնության անտեղյակությունից՝ ստոր քաղաքական գործիչները՝ սկսած Տրոցկուց և Քեմալից մինչև Կոսիգինը և Հեյդար Ալիևը, խաբել են և ձեզ, և մեզ: Նրանք մասնատել են Հայաստանի պատմական տարածքները ու պարարտ հող ստեղծել ապագա ազգամիջյան պատերազմի համար: Հենց քաղաքական գործիչներն ու ծախու կողմնակալ գրողներն ու ռեժիսորներն են հրահրում հայ ու ադրբեջանցի ժողովրդին արյունալի պատերազմների: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գլխավոր սադրիչները գտնվում են Ադրբեջանից ու Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու` ԱՄՆ-ում ու Իսրայելում»,- գրել է Ստերլիգովը ` կոչ անելով ադրբեջանցիներին չտրվել սադրանքներին ու ուսումնասիրել հնագույն գրառումները, տարեգրությունները և վերջին 150 տարվա փաստաթղթերը:
«Առաջարկում եմ գնալ կոնստրուկտիվ խաղաղ և կառուցողական քննարկում և բանակցություն սկսել: Միայն այդպիսի քայլը կօգնի, որպեսզի փրկվեն հազարավոր ադրբեջանցիներ, հայեր և ռուսներ: Ոչ մի ազգ իրավասու չէ տիրանալ ուրիշի հողերին: Դա աստվածահաճո չէ: Հրավիրում եմ ձեզ առաջին խաղաղ կլոր սեղանը Մերձմոսկվայում կամ Շուշիում իմ տանը անցակցնել՝ ուսումնասիրելու պատմական աղբյուրները: Երկու վայրում էլ ադրբեջանցի հյուրերի անվտանգությունը երաշխավորում եմ»,- եզրափակել է իր ուղերձը ռուս միլիոնատերը: