20/07/2015 10:10
Ուորլիքը Երևանում է. Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են ապրել խաղաղության և բարգավաճման մեջ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան: Նա իր Twitter-յան միկրոբլոգում հետևյալ գրառումնէ կատարել.
«Այնպիսի գեղեցիկ ամառային երեկո է Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են ապրել խաղաղության և բարգավաճման մեջ»:
Համանախագահները տարածաշրջան այցելության շրջանակում կայցելեն նաև Բաքու ու հանդիպումներ կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ: