20/07/2015 17:25
Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել
Ստեփանակերտում խորհրդատվություններ են տեղի ունեցել Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից՝
հանգամանալից քննարկվել են երկու ստորաբաժանումների գործառույթներին, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Խորհրդատվությունը շարունակվել է ընդլայնված կազմով` Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների լրատվական ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ:
Այնուհետև խորհրդատվության մասնակիցները հանդիպել են նաև Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, ում ներկայացրել են իրենց քննարկումների բովանդակությունը և արդյունքները: