20/07/2015 11:19
Վաշինգտոնն ու Հավանան դեսպանություններ են բացում
Այսօր պատմական օր է ամերիկա-կուբական հարաբերություններում. հուլիսի 20-ին Վաշինգտոնում ու Հավանայում կբացվեն երկու երկրների դեսպանությունները: Այս հարցին են նվիրված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր ԱՄՆ մայրաքաղաքում: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ այս քայլը հարաբերությունների կարգավորման երկար ու դժվար ճանապարհի սկիզբն է: Նա նաև հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման թիվ մեկ խոչընդոտը էմբարգոն է: