20/07/2015 11:45
Ես թքած ունեմ ադրբեջանցի և իսրայելացի սադրիչների վրա. Ստերլիգովն Արցախ է վերադարձել
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվայից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նա գրել է «ВКонтакте» սոցցանցի իր էջում:
Նա գրել է, որ ադրբեջանական, ինչպես նաև՝ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ ուղիղ մեկ շաբաթ զրպարտում էին իրեն՝ իբր փախել է Ղարաբաղ, որպեսզի թաքնվի իրավապահ մարմիններից: Նա մեկնաբանել է, որ Ղարաբաղում չի թաքնվել:
«Ես մեկնեցի Մոսկվա և իմ՝ այնտեղ մնալու ընթացքում իրավապահ մարմիններն իմ հանդեպ հետաքրքրություն չցուցաբերեցին, հետևաբար ես վերադառնում եմ կնոջս և երեխաներիս մոտ: Ես թքած ունեմ ադրբեջանցի և իսրայելցի սադրիչների վրա, ովքեր փորձում են իրավաբանական մեխանիզմների միջոցով խոչընդոտել Արցախ վերադարձս:
Ես վերադառնում եմ հնագույն հայկական քաղաք Շուշի՝ երեխաներիս մոտ»,- գրել է գործարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելում բնակվող Միլանա Գորենշտեյնի հայցի հիման վրա Ստերլիգովի և նրա փաստաբան Արթուր Հայրապետովի դեմ զրպրատության մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել: