20/07/2015 14:39
Ռուսական սերիալի հայազգի աստղը տեղափոխվել է օնկոլոգիական կենտրոն
Ռուսական սիթքոմների հայտնի դերասան Անդրեյ Գայդուլյանը հոսպիտալացվել է օնկոլոգիական կենտրոն: Այս մասին գրում է Lifnews.ru-ն:
Պարբերականի տվյալներով 31-ամյա դերասանը շտապ վիրահատության կարիք ունի:
Բժիշկները դեռևս չեն պատասխանում Գայդուլյանի հիվանդության հետ կապված հարցերին՝ նշելով, որ դրա լրջությունը պարզ կլինի շտապ վիրահատությունից ու փորձաքննություններից հետո:
Նշենք, որ Անդրեյը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ է զգացել:
Գայդուլյանը հանդիսատեսի մոտ ճանաչում է ստացել «Универ», «Саша-Таня» սիթքոմներում նկարահանվելուց հետո: