20/07/2015 12:57
«Ոսկե ծիրան 2015»-ն ավարտվեց. Հայտնի են մրցանակակիր ֆիլմերը
Տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը:
Ներկայացնում ենք այս տարվա մրցանակակիր ֆիլմերը:
Միջազգային խաղարկային մրցույթ
Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)
Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ Հանդիսատեսի hամակրանք մրցանակը, որը ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ «Սրբարան», (Գերմանիա) ֆիլմի համար:
Միջազգային վավերագրական մրցույթ
Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա)
Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա)
Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ
Ոսկե ծիրան(1-ին մրցանակ),լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)
Արծաթե ծիրան(2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային.
«Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան)
Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար.
«Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան)
Ֆիպրեսի մրցույթ
«Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
Էկումենիկ մրցույթ
«Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
Խրախուսական մրցանակ «Սիվաս», ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)