21/07/2015 11:11
Եվա Ռիվասը հեռացավ Հայաստանից
«Դե ինչ բարեկամներ, ուղևորվում եմ օդանավակայան։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին էին, երբ ես Հայաստանում էի։ Գրեթե երկու տարի... քիչ ժամանակ չէր... կապվել էի... կկարոտեմ, անգամ փոքր–ինչ ցավոտ է... տնից դուրս գալիս սիրտս ճմլվեց, սակայն սրտիս կեսը Ռուսաստանում է, այդ պատճառով այստեղ այլևս չեմ կարող ապրել։ Սիրում եմ քեզ, Հայաստան։ Ների′ր, եթե ինչ–որ բան ճիշտ չեմ արել։ Շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ հարազատի պես։ Սիրտս ընդմիշտ այստեղ է», – գրել է Ռիվասը։
Նա նաև ասել է, որ ամենաշատը կկարոտի հայկական խոհանոցը: