22/07/2015 16:06
Apple ընկերությունն անցած 3 ամսվա ընթացքում վաճառել է 47.5 մլն iPhone
Apple ընկերությունն անցած 3 ամսվա ընթացքում վաճառել է 47.5 մլն iPhone սմարթֆոն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը, ներկայացնելով կազմակերպության եռամսյակային ֆինանսական հաշվետվության տվյալները: Փաստաթղթում նշվում է, որ անցած եռամսյակի ընթացքում Аpple-ը 35%-ով ավելի շատ iPhone է վաճառել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Անցած եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 49.6 մլրդ դոլար, իսկ ցանցային շահույթը` 10.7 մլրդ դոլար, սակայն հաշվատվության հրապարակումից հետո արժեթղթերի գինն ընկել է 8 %-ով, ինչը վկայում է, որ ներդրողները բավարարված չեն նման տվյալներով: