22/07/2015 19:40
Ադրբեջանում քրգործ է հարուցվել ռուս գործարար Գերման Ստերլիգովի դեմ
Ռուս հայտնի գործարար, Արցախ բնակության տեղափոխված Գերման Ստերլիգովի դեմ Ադրբեջանում քրգործ է հարուցվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Ադրբեջանի դատախազության հաղորդմամբ` քրգործը հարուցվել է «պետության դեմ ուղղված բացահայտ կոչերի և պետական սահմանի ապօրինի հատման» մեղադրանքով:
Ավելի վաղ Ստերլիգովին Արցախ այցելելու պատճառով ներառել էին Ադրբեջանի ԱԳՆ հայտնի սև ցուցակում: