22/07/2015 13:00
Երվանդ Զախարյան. Երեք օրից նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կվաճրվի
«Նաիրիտի» նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարումը կսկսվի երեք օրից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն` ընդգծելով` անհանգստանալու կարիք չկա.
«Պետք չէ հենց այնպես փնտրել այդ առիթը»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Հիշեցնենք, որ նախագահի հանձնարարականով նաիրտցիների աշխատավարձի պարտքը պետք է վճարվեր դեռևս մինչև հուլիսի 15-ը: Այնուամենայնիվ, հայտարարվեց` վճարումները կկատարվեն այն բանից հետո, երբ նախկին աշխատակիցները փաստաթղթերով կհրաժարվեն ուշացման պատճառով աշխատավարձին գումարվող տույժ-տուգանքների վճարումից:
Նաիրիտցիները պարտքը մարելու համար կառավարությանը ժամանակ էին տվել մինչև հուլիսի 24-ը, որից հետո խոստանում էին դիմել կտրուկ քայլերի: