22/07/2015 15:00
Ֆրանսիս Ժելիբտերի. «Օրանժը» չի հեռանա` կփոխվի ընկերության բաժնետերը
«Ucom» ընկերության կողմից «Օրանժ Արմենիա» ընկերությունը գնելու մասին լուրերի մի մասը ճիշտ է, մի մասը` ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին.
«Մենք շարունակելու ենք ծառայություններ մատուցել, պահպանելու ենք ենթակառուցվածքն ու սպասարկելու ենք մեր 650 հազար բաժանորդներին»,- ասաց Ֆ. Ժելիբտերին`ավելացնելով, որ իսկապես «Օրանժի» ու «Ucom»-ի միջև բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ բանակցություններ են տարվում:
«Բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժի» հեռանալու, այլ` ընկերության բաժնետիրոջ փոփոխության վերաբերյալ»,- ասաց նա:
Ամեն դեպքում` անկախ բանակցությունների ավարտից ու վավերացումից, «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենի խոսքով, 12 ամիսների ընթացքում «Օրանժ» բրենդը պահպանվելու է ու ռեբրենդինգ չի կատարվելու: