22/07/2015 14:35
Հայաստանն ու Իսրայելը քայլեր են ձեռնարկում ուղևորահոսքի ավելացման ուղղությամբ
Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցան բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև:
Բանակցությունները ուղղված էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը:
Տվյալ պահին Երևանի և Թել-Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք Arkia Israeli Airlines ընկերության կողմից: