22/07/2015 17:28
Բյուրականի արվեստի ակադեմիայում անցկացվեցին կիթառի վարպետության դասեր
Այսօր Բյուրականի արվեստի ակադեմիայում Երևանյան կիթառի միջազներում փառատոնի շրջանակներում անցկացվեցին կիթառի վարպետության դասեր, որին մասնակցում էին մի քանի երաժշտական դպրոցների լավագույն սաները: Վարպետության դասերն այս անգամ անցկացնում էր աշխարհահռչակ կիթառահար Արտյոմ Դերվոյեդը, որը Հայաստան է ժամանել Երևանյան կիթառի փառատոնի շրջանակներում:
Պատանի կիթառահարները մեծ սիրով և համակ ուշադրությամբ ունկնդրում էին մեծն երաժշտի խորհուրդները, որոնք վերաբերում էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական կիթահարությանը: Մինչ դասի մեկնարկը երաժշիտը կատարեց երկու փայլուն դասական ստեղծագործություն, որից ցնցվեց ամբողջ դահլիճը:
Երևանյան հեռանկարներ փառատոնի գեղարվեստական ղեկավար, Բյուրականի արվեստի ակադեմիայի տնօրեն Ստեփան Ռոստոմյանն հանդես եկավ բացման խոսքով և նշեց, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն փառատոնի, այլև պատանի երաժիշտների համար:
«Միայն նման հեռանկարային ունեցող ծրագրերը թույլ կտան մեզ բացահայտել նոր սերնդի տաղանդավոր երաժիշտներ»,- իր խոսքում նշեց Ստեփան Ռոստոմյանը: