22/07/2015 19:22
Սելեն Դիոնը վերադառնում է բեմ
Հայտնի երգչուհի Սելեն Դիոնը պատրաստվում է վերադառնալ բեմ: Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական էջից:
Հիշեցնենք, որ երգչուհին դադարեցրել համերգները՝ ամուսնու առողջական խնդիրների պատճառով:
Իր պաշտոնական էջում երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին այս որոշմանն ըմբռնումով մոտենալու և աջակցելու համար:
Առաջին համերգը, երկարատև դադարից հետո, երգչուհին մտադիր է տալ օգոստոսի 27-ին՝ Լաս Վեգասում, իսկ ընդհանուր առմամբ՝ երգչուհին նախատեսել է շուրջ 40 շոու ծրագիրը, որոնք կտևեն մինչև 2016 թվականի հունվարի 17-ը:
Հիշեցնենք, որ երգչուհին դադար վերցրեց 2014 թվականին, երբ նրա ամուսնու՝ Ռենե Անժելիլայի մոտ ախտորոշվեց ուռուցք: Երգչուհին այդ ժամանակ որոշեց իր ժամանակը նվիրել իր սիրելի ամուսնուն: