23/07/2015 18:31
Ո՞վ է երգչուհի Էմմիի խորհրդավոր ամուսինը
Դեռ ամիսներ առաջ երգչուհի Էմմիի ամուսնության մասին լուրն անակնկալի բերեց ոչ միայն նրա երկրպագուներին, այլև հարազատներին ու մտերմներին: Երգչուհին իր ամուսնության մասին լուրը հայտնել էր Facebook-յան իր էջում, որտեղ իր երկրպագուներին խնդրել էր հարգել իր անձնական կյանքն ու գաղտնիության իրավունքը:
Խորհրդավոր ամուսնության սենսացիոն լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց, իսկ այդ կասկածները փարատվեցին, երբ երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրեց կլորիկ փորիկով մի լուսանկար: Այդ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ, անգամ քննադատություններ հնչեցին, իսկ նկարը շատ արագ հեռացվեց: Շատ արագ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Էմմին իր ընտրյալի հետ հարաբերություններն օրինականացրել է, դեռ այդ հրապարակումից ամիսներ առաջ, բայց կարողացել է թաքցնել այդ փաստը:
Էմմին իր գրառման մեջ նշել էր միայն, որ ընտրյալը հանրային մարդ չէ և սովոր չէ լրագրողների հետ շփումներին: Նա անգամ իր մորը՝ Նադեժդա Սարգսյանին էր հորդորել, ոչ մի ավելորդ տեղեկություններ չտրամադրել լրագրողներին:
Երգչուհին իր գրառման մեջ խոստացել էր նաև չկորցնել Հայաստանի հետ կապն ու չհեռանալ երգարվեստից:
Այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է Էմմիի ընտրյալը: Չար լեզուներն ասում են, որ Էմմիի ընտրյալը նույնպես քրեական հեղինակություն է: