23/07/2015 20:09
Ձախ Հարութը կրկին Հայաստանում է
Ձախ Հարութը մեկ ամիս անց կրկին Հայաստանում է` ուրախ առիթով: Երգիչը Երևան է ժամանել օրերս, կմեկնի արդեն այսօր: Մասնակցելու է փակ միջոցառման, սակայն դա նրա միակ գործնական հանդիպումը չի լինելու:
«Հարություն Փամբուկչյանն իր հետ «բերել» է նաև մի քանի նոր երգեր: Պետք է քննարկենք, թե այդ երգերից որո՞նք են շուտով տեսահոլովակ ունենալու»,-Aysor.am-ին տեղեկացրեց ռեժիսոր, երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը:
Երեք տարի առաջ պրոդյուսեր-ռեժիսորը նկարահանեց երգչի առաջին տեսահոլովակը` հիմնված Շարլ Ազնավուրի երգերից մեկի հայերեն տարբերակի վրա: «Այդ տեսահոլովակի նկարահանումներն ինչ-ինչ պատճառներով կիսատ մնացին, բայց այս տարի պետք է աշխատեմ այն ավարտին հասցնել: Երգը կոչվում է «Իմ աղջկան»: Մտածում ենք նաև երկու նոր երգերի տեսահոլովակների ուղղությամբ. մեկը Համո Սահյանի խոսքերով և Նարեկ Դուրյանի երաժշտությամբ գրված «My life» երգն է, մյուսը դեռևս չենք հստակեցրել»,-մանրամասնեց նա: