23/07/2015 15:11
Այս լուրջ վթարից հետո մոտ 30 հոգի տեղափոխել է տարբեր հիվանդանոցներ. Ռեժիսոր
Ռեժիսոր, «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ և վարող Սուրեն Շահվերդյանն անդրադարձել է իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին լուրերին: Ռեժիսորը հեգնել է պատահարը արհեստականորեն բարդացնող և դրանից անհարկի աղմուկ բարձրացնող կայքերին և գրել.
«Ահա իմ մասնակցությամբ «լրջագույն» ավտովթարից ինչ վնաս է կրել իմ մեքենայի պետհամարանիշը։ Այս վտանգավոր և լուրջ վթարից հետո թվով մոտ 30 հոգի տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, որից հետո ուղիղ չվերթով Գերմանիա՝ ապաքինվելու համար։ ՀՀ կառավարության ղեկավարները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ արեցին վթարից տուժած մարդկանց աջակցելու նպատակով։ Դուք էլ գումար կարող են փոխանցել։
«ԹԱԼԱՆՈՒՄ» Բանկ,
Դրամային հաշիվ 11111
Դոլարային հաշիվ 22222»:
Նշենք, որ այսօր աղմուկ բարձրացրած վթարն իրականում տեղի է ունեցել հուլիսի 2-ին, որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: