25/07/2015 14:50
Կանցկացվի «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնը
Հայաստանում կանցկավի «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնը, որի նպատակն է բացահայտել երիտասարդ հեղինակ-կատարողներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հեղինակ- կատարող Վախթանգ Հարությունյանը՝ նշելով, որ փառատոնի կազմակերպիչներն են «Բարդերի» ակումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
«Այս փառատոնի առաջին փուլը կանցկացվի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը՝ Սևանի Wishup լողափում: Իսկ արդեն երկրորդ՝ հիմնական փուլը կլինի օգոստոսի 26-28-ը՝ Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը»,- ասաց հեղինակ-կատարողը:
Նրա խոսքով՝ ամեն նմանատիպ փառատոնից հետո իրենց «բարդերի» թիմը համալրվում է 2-5 նոր կատարողով.
«Հուսով ենք այս անգամ ևս նման արդյունքներ կունենանք»,- ասաց Վախթանգ Հարությունյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, հեղինակ-կատարող Էդվարդ Զորիկյանը ներկայացրեց փառատոնին մասնակցելու պայմանները.
«Տարիքային սահմանափակում չունենք: Չկա նաև կոնկրետ թեմատիկա: Միակ պայմանն այն է, որ երգը լինի հեղինակային»: