29/07/2015 17:21
Գործարար միջավայրի ցուցանիշը շարունակում է գտնվել կայունության միջակայքի մեջ
Կենտրոնական բանկը հաշվարկել է գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2015թ-ի երկրորդ եռամսյակում: Այն կազմել է 50.7, ինչը իր նախորդ եռամսյակի մակարդակից ցածր է 0.1 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 5.3 կետով: Այս եռամսյակ ԳՄՑ մակարդակը հիմնականում պայմանավորվել է առևտրի ոլորտի հաշվեկշռի 6.1 կետով նվազմամբ և արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների հաշվեկշիռների համապատասխանաբար 1.8, 1.5 և 1.6 կետով ավելացմամբ:
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, արդյունքում ԳՄՑ-ն այս եռամսյակ ևս շարունակում է գտնվել կայունության միջակայքի մեջ: