29/07/2015 19:42
ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի նիստում քննարկվել է ոլորտի որակյալ մասնագետների պատրաստման հարցը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհրդին է ներկայացվել «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ:
Ինչպես փոխանցում են Կառավարության լրատվական բաժնից՝ ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, այդ թվում Բրյուսելում, Բեռլինում, Մարսելում, Վարշավայում, Պրահայում, Սոֆիայում, և հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Զեկուցվել է, որ ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ-ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար, գործնականում ծանոթանալ այս բնագավառում եվրոպական երկրների զարգացման փորձին, նպաստել հայկական ՏՏ ոլորտի ճանաչելիության բարձրացմանը: Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա աշնանը և կտևի 45 օր:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել ծրագրի հաջող իրականացումը:
Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստման և կատարելագործման մեխանիզմներին ու հնարավորություններին: Նշվել է, որ ՀՀ-ում ոլորտն այսօր ունի բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ, ուստի անհրաժեշտ է նրանց պատրաստման ուղղությամբ ինչպես բուհերում, այնպես էլ ՏՏ ընկերություններում իրականացնել ավելի համակարգված և նպատակային աշխատանք: Քննարկման ընթացքում խորհրդի մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկություններն ու դիտարկումները, հաշվի առնելով նաև միջազգային փորձն ու առկա հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների, մասնավոր հատվածի և բուհերի մասնագետների մասնակցությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը մանրամասն