29/07/2015 16:08
Լոլիկի մթերումները կսկսվեն օգոստոսի 1-ից
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները օգոստոսի 1-ից սկսում են լոլիկի մթերումների գործընթացը, մասնավորապես՝ «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
Իսկ օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում: